Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օլանդը որոշել է խանգարել Լը Պենին՝ իշխանության գալուն

Օլանդը որոշել է խանգարել Լը Պենին՝ իշխանության գալուն
06.03.2017 | 21:07

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պարտավոր է թույլ չտալ Մարին լը Պենի հաղթանակը պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում, հայտնում է Reuters-ը:

«Իմ սուրբ պարտականությունն է երաշխավորել, որ նման ծրագրով մարդիկ չեն հաղթի Ֆրանսիայում և Ֆրանսիան ստիպված չի լինի կրել ծանր պատասխանատվություն նրանց հաղթանակի դեպքում»,- հայտարարել է Օլանդը՝ մեկնաբանելով «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի հաղթանակի հավանականությունը: Ֆրանսիացիների 27 տոկոսը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ