Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

New Yorker-ը՝ Պուտինի պատկերով

New Yorker-ը՝ Պուտինի պատկերով
06.03.2017 | 21:11

ԱՄՆ New Yorker շաբաթաթերթի հերթական համարը լույս է տեսել ռուսերեն շապիկով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով: Շապիկին Պուտինի պատկերն է, որը մոնոկլով նայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխով թռչող թիթեռնիկին: Նկարի հեղինակը Բերրի Բլիթն է, որն իր անունը նույնպես պարբերականի շապիկին ռուսերեն է գրել: Ձևավորումը բացատրվում է «Ակտիվ միջոցներ» հոդվածով, որի հեղինակներ Էվան Օսնոսը, Դևիդ Ռեմնիկն ու Ջոշուա Յաֆֆան վերնագրել են «Պուտինը, Թրամփը և նոր սառը պատերազմը»:


Լրագրողները ներկայացրել են ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն ու հանրահայտ փաստերը՝ ժամանակակից ռուսական ընդդիմության ներկայացուցիչների, մի քանի փորձագետների, բայց հիմնականում ամերիկացի քաղաքական գործիչների, նախկին պաշտոնյաների և զինվորականների մեկնաբանություններով:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ