Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան
06.03.2017 | 21:14

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ այս շաբաթ մյուս համանախագահների հետ կայցելեն Ադրբեջան, կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Իգոր Պոպովը նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ:


Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը կբանակցեն՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Էլմար Մամեդյարովը Մոսկվայում է Սերգեյ Լավրովի հրավերով:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ