Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ավստրիայի կանցլեր. Պետք է հրաժարվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու պատրանքներից

Ավստրիայի կանցլեր. Պետք է հրաժարվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու պատրանքներից
07.03.2017 | 10:11

«Եվրոպական պետությունները պետք է վերանայեն հարաբերությունները Թուրքիայի հետ` հրաժարվելով այդ երկրի Եվրամիությանն անդամակցելու պատրանքներից»՝ Welt am Sontag-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը: Նրա խոսքով՝ Թուրքիան «հատել է Ռուբիկոնը» և վերջին տարիներին ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից: «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները երկրում ոտնահարված են, խոսքի ազատություն գոյություն չունի»,- նշում է վարչապետը: Քերնը կոչ է արել հետևել Գերմանիայի և Նիդերլանդների օրինակին` արգելելով թուրք պաշտոնյաներին ԵՄ տարածքում քարոզչական հանրահավաքներ անցկացնել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի նախաշեմին:


Անցած շաբաթ Գերմանիայի իշխանությունները արգելեցին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում գտնվող և թուրքական հոծ բնակչություն ունեցող երկու քաղաքներում` Լևերկուզենում և Քյոլնում սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների հանրահավաքներ անցկացնել: Այդ հանրահավաքներին պետք է մասնակցեր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար անդամներից մեկը` էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: Գերմանական իշխանությունները այդ քայլին դիմեցին երկրի ամենաազդեցիկ պարբերականներից մեկի` Welt-ի լրագրող Դենիզ Յուջելի՝ Թուրքիայում ձերբակալությունից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե Յուջելն ուղղակի կապեր ունի Քրդական բանվորական կուսակցության հետ, «գերմանական գործակալ է»: Երեկ Ստամբուլում հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարեց, թե Գերմանիայի սահմանած արգելքը հակաժողովրդավարական է:

«Գերմանիա, դու որևէ առնչություն չունես ժողովրդավարության հետ: Քո բոլոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական շրջանի քաղաքականությունից»,- ասում էր Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ