Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բեռլինը կտրականապես մերժում է Էրդողանի համեմատությունը

Բեռլինը կտրականապես մերժում է Էրդողանի համեմատությունը
07.03.2017 | 10:15

Բեռլինը խստորեն քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որոնցում նա Գերմանիայի իշխանությունների գործողությունները համեմատել էր նացիստների քաղաքականության հետ:


«Մենք կտրականապես մերժում ենք այդ համեմատությունը: Նման համեմատությունները հանգեցնում են մարդկության դեմ կատարված հանցագործությունների ընկալումների գռեհկացմանը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Զեյբերտը:


Էրդողանը Գերմանիայի իշխանություններին քննադատել էր, երբ արգելվել էին Լևերկուզենում և Քյոլնում բնակվող թուրքերի համար` սահմանադրական հանրաքվեի նախաշեմին կազմակերպված քարոզչական հանդիպումները, որոնց պետք է մասնակցեին նաև Թուրքիայի կառավարության անդամները:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ