Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մամեդյարով. «Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում, խնդրի կարգավորման հեռանկար կա»

Մամեդյարով. «Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում, խնդրի կարգավորման հեռանկար կա»
07.03.2017 | 10:17

Ռուսաստանը նպաստելու է, որ գտնվեն ղարաբաղյան խնդրի կագավորման հարցում Բաքվի և Երևանի համար ընդունելի տարբերակներ՝ իր «ադրբեջանցի պաշտոնակից և ընկեր» (իր իսկ բնորոշմամբ) Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ելնում ենք նրանից, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Թվարկելով այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ ընթանում էին հիմա ընդհատված բանակցությունները, Լավրովն ընդգծել է. «Դեռ չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմաներ, որ քննարկվում են»: ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ «կողմերը դեռ հեռու են այդ հարցերի շուրջ համաձայնությունից»։

Անդրադառնալով բանակցային սեղանի սկզբունքներին, Լավրովն ասել է. «Սրանք և անվտանգության հարցեր են, և հումանիտար, և Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի հարցն է, այն տարածքների, որ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Անկասկած, հաշվի առնելով այնտեղ ապրող մարդկանց»։ Նա խոսել է խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի մասին և չի բացել փակագծերը, թե հատկապես որ հարցերի շուրջ չկա համաձայնություն: Փոխարենը՝ Ադրբեջանի արտգործնախարարը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկար ու մանրամասն քննարկել են «դեռ չհամաձայնեցված հարցերը», և «ադրբեջանական կողմը սպասում է, թե երբ է Երևանն ընդունելու բանակցային սեղանին եղած առաջարկները»: «Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում, խնդրի կարգավորման հեռանկար կա»,- ասել է Մամեդյարովը: ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, թե բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ նվազի շփման գծում լարվածությունը։ «Համոզված եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հաշվի առնելով անցած տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ԵԱՀԿ շրջանակում մշակված առաջարկները»,- ասել է Լավրովը:


Վերջին անգամ Լավրովն ու Մամեդյարովը հանդիպել էին հունվարին: Այդ հանդիպումից հետո Մամեդյարովը դինավագիտական էթիկետի առումով աննախադեպ հայտարարություն էր արել, նշելով, թե «այնքան էլ գոհ չէ Լավրովի հետ բանակցություններից»։ Այս անգամ Ադրբեջանի արտագործնախարարը միայն գոհունակություն է հայտնել:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ