Բլոգեր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
«Ես չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարելի է վերցնել և հանձնել տղային: Դա պարզապես զարհուրելի է: Մեծ հաշվով, մեզ բոլորիս պետք է վերցնել և արտահանձնել: Այս ամբողջ պատմությունը զզվելի է: Դե, չի կարելի այսպես պահել. պետք է լինի առնվազն որևէ հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ: Դրանից ելնելով՝ մեզ Բելառուս գնալ չի կարելի, կարող են ձերբակալել: Ես շատ անգամ եղել եմ Ղարաբաղում, և ի՞նչ»,- նշեց լրագրողը: Ըստ Սոլովյովի՝ այս ամենը կարող է լինել տնտեսական պայմանների բելառուսական հերթական խորամանկ սակարկում: