Կարեն Կարապետյանը միշտ դրսևորել է իրեն որպես անթերի մասնագետ և պարկեշտ անձնավորություն՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
«Ես Կարենին անձամբ եմ ճանաչում. մենք երկար տարիների ընկերներ ենք: Այն ժամանակ նա դեռ քաղաքական գործիչ լինելուց շատ հեռու էր: Ինչպե՞ս կարող եմ գնահատել իմ ընկերոջը, ես չգիտեմ՝ ինչպես է նա գործում որպես վարչապետ: Ես նրան գիտեմ այլ գործերով, որտեղ նա միշտ դրսևորել է իրեն որպես անթերի մասնագետ և պարկեշտ անձնավորություն»,- նշեց լրագրողը: