Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն առաջարկում է երկրում արգելել թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթները: Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը նա ասել է. «Մեր որոշումը պետք է պարզ լինի. մենք չենք հանդուրժի թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթները Ավստրիայում: Մենք ընդհանուր առմամբ չենք ցանկանում, որ այլ երկրների նախընտրական քարոզարշավները տեղափոխվեն Ավստրիա, քանի որ դա հանգեցնում է հակամարտությունների»:
Նրա խոսքով՝ Ավստրիայի թուրքերի, թուրքական ծագում ունեցող ավստրիացիների, քրդերի համար վատ է, եթե այդ հակամարտությունը ներթափանցի երկիր: