Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելը պատասխանել է Էրդողանի՝ ԳԴՀ քաղաքականությունը նացիզմի հետ համեմատելուն

Մերկելը պատասխանել է Էրդողանի՝ ԳԴՀ քաղաքականությունը նացիզմի հետ համեմատելուն
07.03.2017 | 10:27

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ նացիզմի հետ Գերմանիայի քաղաքականության համեմատության վերաբերյալ խոսքերը նվազեցնում են նացիզմի հանցանքները և չեն կարող արդարացված լինել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի պատրաստությամբ:

«Հատկապես լուրջ է, և ես անձամբ տխրում եմ դրա համար, որ նացիզմի հետ համեմատությունը միշտ հանգեցնում է նրան, որ նացիոնալ-սոցիալիստների՝ մարդկանց պատճառած անպատկերացնելի տառապանքները այդպիսով նվազեցվում են, և հենց դրանով էլ նման արտահայտությունները իրենք իրենց որակազրկում են»,- ասել է Մերկելը N24 հեռուստաալիքի եթերում:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ