Ռուսաստանը փորձում է արևմտյան երկրների հակազդելու ամրությունը՝ միջամտելով միջազգային հակամարտություններին՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եվրոպական պարբերականներին տված հարցազրույցի ժամանակ:
«Ռուսաստանը հաստատվում է որպես համաշխարհային գերտերություն: Ռուսաստանն օգտագործում է իր բոլոր միջոցները, որ ճնշի հասարարակական կարծիքը»,- ասել է Օլանդը՝ հավելելով, որ գաղափարախոսությունն այն չէ, ինչ Խորհրդային Միությունում, բայց հաճախ կիրառվում են նույն միջոցները գումարած նորագույն տեխնոլոգիաները: Օլանդը կոչ է արել բացահայտել գաղափարախոսական օպերացիաները, որոնք Ռուսաստանն իրականացնում է ամբողջ աշխարհում:
«Անհրաժեշտ է բացատրել՝ ով ում հետ է և ով ինչ է ֆինանսավորում: Եվ ինչու են ծայրահեղ աջակողման շարժումները այս կամ այն կերպ կապված Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Օլանդը: