Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ ներկայացուցիչը Վահան Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել բոլոր նախատեսվող ծրագրերին

ԵՄ ներկայացուցիչը Վահան Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել բոլոր նախատեսվող ծրագրերին
08.03.2017 | 01:24

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-2020-ին Եվրամիության և Հայաստանի միջև տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտներում համագործակցության շրջանակները, ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները, ճանապարհային անվտանգության հարցեր։ Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Վասիլիս Մարագոսի հետ քննարկումները շարունակել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ գործակցությանը՝ կարևորվել է ԱԶԲ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի ֆինանսական միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ճանապարհաշինության բնագավառում իրականացվող աշխատանքները։ Վասիլիս Մարագոսը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել բոլոր նախատեսվող ծրագրերում և հույս հայտնել, որ քննարկված հարցերի շուրջ հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ։

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ