Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՏՄ-ն` շանտաժի միություն

ԵԱՏՄ-ն` շանտաժի միություն
08.03.2017 | 12:55

Քաղաքական կամ տնտեսական միությունները, որպես կանոն, ձևավորվում են` անդամ երկրների համար գրավչություն ապահովելով: Այդպես է նույն Եվրամիության պարագայում: Այլ է ԵԱՏՄ-ի խնդիրը, որը, ըստ էության, հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության ինստիտուցիոնալ գործիքներից մեկն է: Ռուսական հետխորհրդային ազդեցությունը ռացիոնալ հիմքի վրա չէ, ու օրինաչափ է, որ Մոսկվայի շուրջ ձևավորվող ալյանսներում շանտաժը գործուն մեխանիզմ է:

Պատահական չէ, որ Բիշքեկում տեղի ունեցած ԵԱՏՄ երեկվա վարչապետական հավաքին ուղեկցել է ռուս-բելառուսական հակադրության ֆոնը ու դրանից բխող` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գրեթե սպառնալից ելույթը: «Ստիպողաբար ոչ մեկին չենք պահում Եվրասիական տնտեսական միության կազմում: Միայն այս կազմակերպությանն անդամակցությունն է հնարավորություն տալիս գազը գնել ցածր գներով»,-երեկ հայտարարել է նա:


Պատկերացնում եմ, որ 2013-ի սեպտեմբերին, Բելառուսի կարգավիճակում կամ նույնիսկ` ավելի բարդ կացության մեջ, եղել է Հայաստանը: Դա անուղղակիորեն խոստովանել է Հայաստանի նախագահը` օրերս Euronews-ին տված հարցազույցում (Մեդվեդևը երեկ ընդամենը հաստատել է Սարգսյանի խոսքը): Իհարկե, Սերժ Սարգսյանը, լրիվ անկեղծ լինելու պարագայում, կխոստովաներ, որ Հայաստանին ԵԱՏՄ է տարել ոչ միայն գազի գործոնը, այլ նաև տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակը (ԵՄ-ը Հայաստանին չկարողացավ առաջարկել անվտանգության այլընտրանքային համակարգ):
Այս ֆոնին հնարավո՞ր է, որ Ռուսաստանը խոչընդոտ հանդիսանա ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանը, որն արդեն պատրաստ է:


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին նման մտավախություն չունի, և ես կիսում եմ դիվանագետի լավատեսությունը:
Նախ, շրջանակային համաձայնագիրը նախատեսում է ավելի նեղ համագործակցություն և, ի տարբերություն Ասոցացման, չի ենթադրում հետագա անդամակցություն ԵՄ-ին: Եվ հետո, 2013-ին Ռուսաստանի առաջնահերթությունը եղել է ոչ թե Հայաստանի եվրաինտեգրումը կանխելը, այլ` մեր երկրի եվրասիականացումը:


Հայաստանն ու ԵՄ-ը կստորագրեն շրջանակային նոր համաձայնագիրը, եթե, իհարկե, Հայաստանում տեղի չունենան այնպիսի խայտառակ ընտրություններ, որոնք եվրոպական մեկ-երկու երկրի ստիպեն`մերժել այդ համաձայնագրի վավերացումը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ