«Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, նշել է. «Զոռբայության բոլոր դրսևորումները կամ մասսայական զոռբայությունը այլևս ՀՀ-ում անցյալում են և դրանում մեծ դերակատարություն ունեն իշխանության և ընդդիմության միասնական գործունեությունը, նոր Սահմանադրությունը և այս Ընտրական օրենսգիրքը»։