Հայաստանի տարածքում մարտի 8-10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և մարտի 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում մարտի 8-10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: