Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցությունները կասեցված են

Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցությունները կասեցված են
08.03.2017 | 20:04

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 11-ին կայցելեն Ադրբեջան, ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:


ՌԴ Դիվանագիտական ակադեմիայում ելույթում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն այս պահին կասեցված են:


«Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը չգնաց այդ քայլին»,- հայտարարել է Մամեդյարովը և հավելել՝ «Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մենք նաև առաջարկել ենք բանակցությունները շարունակել այդ ամսաթվից հետո»:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ