Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. Խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում՝ պետք է քննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը

Ջեյմս ՈՒոռլիք. Խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում՝ պետք է քննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը
08.03.2017 | 20:07

Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել և ով առաջինը կրակ արձակել՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: «Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու և ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել»,- նշել է ՈՒոռլիքը՝ հավելելով, որ իր տպավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է. «Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել և ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան և մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»:


Ջեյմս ՈՒոռլիքի խոսքով, հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում. «Ստատուս քվոն կայուն չէ, ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը, մինչդեռ խաղաղությունը կփոխի ամեն ինչ, կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում կբերի տնտեսական աճի՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով»: Նախկին համանախագահի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է. «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:


Համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած և դրանք բոլորն էլ պետք է մշակվեն, հիշեցնում է նախկին դիվանագետը. «Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարևոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է խոսվի նաև Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»:


Խոսելով պետքարտուղարությունից հեռանալու որոշման մասին, Ջեյմս ՈՒոռլիքը, որ այսօր Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերության ներկայացուցիչն է, նշեց, որ պարբերաբար կարոտում է դիվանագիտական աշխատանքը. «Իմ կարիերայում և կյանքում եկավ մի ժամանակ, երբ պետքարտուղարության համար 30 տարուց ավելի աշխատելուց հետո ես ցանկացա տեղափոխվել մասնավոր ոլորտ»: Դեսպանը հիշեցնում է, որ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սառեցման տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնաց Վաշինգտոնի և Մոսկվայի սերտ համագործակցության ոլորտ. «Իմ նախկին ռուս գործընկեր, համանախագահ դեսպան Պոպովին ես համարում եմ ոչ միայն գործընկեր, այլև ընկեր»:
Չնայած բոլոր դժվարություններին, Ջեյմս ՈՒոռլիքը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է խաղաղություն հաստատել. «Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է ժամանակը և եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ