Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյան. Մեդվեդևի հետ քննարկել ենք՝ որտե՞ղ ենք գտնվում և ո՞ւր ենք շարժվում

Կարեն Կարապետյան. Մեդվեդևի հետ քննարկել ենք՝ որտե՞ղ ենք գտնվում և ո՞ւր ենք շարժվում
08.03.2017 | 20:08

Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ՝ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ղրղզստանից Երևան վերադառնալիս օդանավում: «Մոսկվայի այցից հետո բավականին ինտենսիվ բանակցություններ են եղել մեր գերատեսչությունների ղեկավարների և նախարարների մեջև, այդ թվում` նաև անցած ուրբաթ օրը ներդրումների և տնտեսական զարգացման նախարարի և ֆինանսների նախարարի հետ: Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ, և նաև ֆիքսել ենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք շարժվում»,- հայտարարել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ քննարկվել է ազատ տնտեսական գոտու մասին, ռուսական կապիտալի մասնակցությունը ազատ տնտեսական գոտուն: «Խոսել ենք հայկական մյուս ինտեգրացիոն գոտու մասին, և այնտեղ մենք հիմա քննարկում ենք երկու տարբերակ և շուտով կորոշենք, թե որն ենք ընտրում, այդ թվում նաև գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման մասին: Խոսել ենք էներգետիկ ոլորտի համագործակցության մասին, ինչպես նաև մոտ ժամանակներս ռուս գեոլոգիայի մասնակցության մասին մեր հանքային հետազոտությունների մեջ և ֆիքսել ենք մեր հետագա քայլերը»,-նշել է վարչապետը:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ