ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր Իվանկա Թրամփի հագուստի ապրանքանիշը հայտարարել է վաճառքի ռեկորդային ծավալների մասին՝ չնայած բոյկոտի կոչերին, փոխանցում է The Hill-ը:
«Փետրվարի սկզբից մենք գրանցել ենք ապրանքանիշի պատմության մեջ լավագույն շաբաթը»,- հայտարարել է Ivanka Trump ապրանքանիշի նախագահ Էբիգեյլ Կլեմը: Նա նշել է, որ նախագահի դստեր ապրանքանիշը դարձել է ամենահայտնին առցանց խանութներում: