«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ոչ միայն Հայաստանի նոր խորհրդարանում ներկայացված կլինի, այլև շատ ընդարձակ ներկայացված կլինի՝ մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՕՐՕ-ի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իրենց դաշինքն ամենահարմարն է՝ անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար: Խոսելով «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հնարավորության մասին՝ Մարտիրոսյանը նշել է. «Բացի իշխող ՀՀԿ-ից, մենք պատրաստ ենք համագործակցել մնացած բոլոր ուժերի հետ: Այդ իշխանության մնալն ուղղակի մահացու է երկրի համար»: