ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է իրավապահ համակարգի 10 գեներալի: Որոշման վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվել, բայց ներքին գործերի նախարարության բարձրաստիճան ղեկավարներին հասցեագրած ուղերձում Պուտինը նշել է, որ իրավապահները պարտավոր են ավելի լավ աշխատել ահաբեկչության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ճանապարհային վթարների և դեռահասների շրջանում ինքնասպանությունների կանխման հարցերում: