Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկո. Եթե որևէ մեկը մտածում է, որ մեզ կարող է մշտապես խոնարհել, չի լինի

Լուկաշենկո. Եթե որևէ մեկը մտածում է, որ մեզ կարող է մշտապես խոնարհել, չի լինի
12.03.2017 | 16:57

Հաշվապահությունը չպետք է դրվի բելառուսա-ռուսական հարաբերությունների հիմքում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի հրատապ խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցության սկզբում նա պահանջել է զեկուցել Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ հատկապես հաշվի առնելով վերջերս Բիշքեկում ԵԱՏՄ շրջանակում կայացած միջկառավարական նիստը:

«Իհարկե, ընդհանուր առմամբ ծանոթ եմ: Ինձ ամենից շատ զարմացրին իմ անուղղելի ընկեր Մեդվեդևի հայտարարությունները: Մեզ, ի դեպ, արդեն սկսում են վախեցնել, որ մենք բնական գազը պետք է գնենք եվրոպական գներով, որ պետք է վճարեք ոչ թե 150 դոլար, այլ 200: Գիտեք, դա բոլորին ուղղված ակնարկի է նման՝ Ռուսաստանում և առաջին հերթին Բելառուսում, որ մենք Ռուսաստանի հացկատակներն ենք. և ահա, պատկերացնում եք, մեզ ինչ-որ նվեր են անում: Ես նույնպես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց Մեդվեդևը պետք է հասկանա, որ եթե մենք վճարենք, ինչպես Եվրոպայում են վճարում, ինքը նույնպես ինչ-որ բանի համար ստիպված կլինի վճարել: Եվ գինը կլինի չտեսնված ավելի բարձր, քան բնական գազի գինը: Ինձ թվում էր, և մինչև հիմա մտածում եմ, և հավանաբար ռուսներից մեծ մասն էլ է մտածում ու հասկանում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չեն: Հաշվապահությունը և բնական գազի գինը, որը Մեդվեդևին չի պատկանում, չպետք է դրվի մեր հարաբերությունների հիմքում: Եթե այնտեղի խելացիներից որևէ մեկը մտածում է, որ մեզ կարելի է մշտապես խոնարհել և ծնկի բերել, չի լինի»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ