Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
12.03.2017 | 16:58

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել՝ տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:


Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև 2017/2018 ֆինանսական տարվա համար ռազմական համագործակցության ծրագիրը ստորագրվել է Միջազգային ռազմական համագործակցության վարչությունում անցակացված բանակցությունների արդյունքում: Բանակցությունների ընթացքում ուսումնասիրվել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա վիճակը և հեռանկարային ուղղությունները, քննարկվել են վերապատրաստումներին, կրթությանը և խաղաղապահական գործողություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգության շուրջ կարծիքներ են փոխանակվել:

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ