Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ և Հ-23 ավտոճանապարհի ՈՒրասար-Կաթնաղբյուր հատվածները:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի և 12-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ին առանձին վայրերում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: