Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտ համագործակցության Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։
Նա օրինակ է բերել Չեռնոգորիայում հեղաշրջում անցկացնելու փորձերը։ Ռուսաստանը հերքում է իր հասցեին այս մեղադրանքը։