Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ:
«Համակարծիք ենք, որ երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը չի գոհացնում մեզ»,- հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում փոխգործակցության առավել ընդլայնման ուղիներին։ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։