Փետրվարին Գերմանիա է մտել 14 հազար փախստական՝ հիմնականում Սիրիայից, Իրաքից, Էրիթրեայից և Աֆղանստանից՝ հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարարությունը՝ փոխանցում է DW.com-ը: 2017-ի սկզբից ընդհանուր առմամբ երկիր է մուտք գործել մոտ 29 հազար փախստական: Համեմատության համար՝ 2016-ի փետրվարին երկիր են մուտք գործել 60 հազար ապաստան փնտրողներ:
Ավելի վաղ ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերն ասել է, որ փախստականների հոսքի նվազելուն նպաստել է «բալկանյան երթուղու» փակումը, որով ներգաղթյալները ապօրինաբար Արևմտյան Եվրոպա են ժամանել, նաև 2016-ի երկրորդ եռամսյակին Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների համաձայնագիրը: