Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՕՐՕ դաշինքը կբարձրացնի երեխաների ծննդյան միանվագ նպաստները

ՕՐՕ դաշինքը կբարձրացնի երեխաների ծննդյան միանվագ նպաստները
12.03.2017 | 17:21

Ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել, որի համար ռեսուրսների պակաս ՕՐՕ դաշինքը չունի՝ Հրազդանում կազմակերպված քարոզարշավի ժամանակ հայտարարեց Վարդան Օսկանյանը:

«Ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել: Հավատացեք դրան, ես գիտեմ, որ այս տարիների ընթացքում դուք հիասթափվել եք անընդհատ, բայց այդ հույսը երբեք չպետք է մեռնի: Դա իշխանության ցանկությունն է»,- նշեց նա: Օսկանյանի խոսքով՝ եթե իշխանության գան մարդիկ, որոնք տեսլական ու փորձ ունեն, կփոխեն իրավիճակը:

«Թող ոչ ոք ձեզ չհամոզի հակառակի մեջ: Նրա մեջ, որ այսօրվա մեր իրավիճակը օբյեկտիվ պատճառներով է: Ոչ, սուտ է, մի հավատացեք, թե այս ամենի պատճառն այն է, որ փոքր երկիր ենք, ռեսուրսներ չունենք, շրջափակման մեջ ենք, որ ԼՂ խնդիր ունենք: Այսօրվա մեջ այս իրավիճակի խնդիրը իշխանության տեսլականի մեջ է»,- ընդգծեց նա: Օսկանյանը հատկապես շեշտեց դաշինքի պատրաստակամությունը՝ բարձրացնելու աշխատավարձերը, մասնավորապես, զինծառայողների: Նա նաև վստահեցրեց, որ դեմոգրաֆիկ խնդիրներ լուծելու նպատակով դաշինքը պատրաստ է ամեն երեխայի ծննդյան դիմաց միանվագ բարձր նպաստներ տրամադրել:

«Ամեն երեխայի համար 100 հազար դրամ կտրամադրվի: Երկու երեխայի դեպքում 500 հազար, երեքի դեպքում՝ 1 մլն դրամ, 4 երեխայի դեպքում ոչ միայն 2 մլն դրամ, այլև ընտանիքի համար 3 մլն արժողության հիմնադրամ բացել»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ