Հայաստանը միշտ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ առանց նախապայմանների։ Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Թուրքիան հետ է կանգնել համաձայնությունները, պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից»,- ասաց նա և հույս հայտնեց, որ մի օր Թուրքիայում էլ նույն դիրքորոշումը կունենան և կհարգեն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել։