Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բոլոր պաշտոնյաներին հրահանգել է աշխատանքի տեղավորել իրենց բարեկամներին: «Ձրիակերների մասին հրամանագրի» վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաների բարեկամները չեն կարող վճարել «ձրիակերների հարկը» և չաշխատել:
«Եթե կինը կամ սիրուհին հիվանդ են, կբուժենք: Եթե կարող են աշխատել, աշխատանքի տեղավորեք նրանց»,-հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ դեռևս չի ուզում հստակ ազգանուններ նշել և հրահանգել է ապրիլի 1-ից հետո օրենքի կատարման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել իրեն: