Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նալբանդյան. Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ չեն ընթանում

Նալբանդյան. Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ չեն ընթանում
12.03.2017 | 17:37

Երևանում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ինչ վերաբերում է բանակցությունների Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, այդ բանակցությունները չեն ընթանում այսօր այն պատճառով, որ շատ լուրջ հարված հասցվեց ապրիլյան նոր ագրեսիայով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ: Եվ կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը հետ մղվեց: Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել»,- ասաց Նալբանդյանը:

«Երբ որ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են և հետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, ուրեմն մեծ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իսկապես պատրաստ է բանակցությունների»,- շարունակեց Նալբանդյանը և հավելեց. «Բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին: Եվ դա է պատճառը, որ եռանախագահները Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձում են հնարավոր ջանքեր գործադրել, որպեսզի առաջ մղեն բանակցային գործընթացը, դրա պատճառով է, որ եռանախագահները այցելեցին Բաքու: Այս ամսվա վերջին, դա մարտի 27-ին է լինելու, եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Ղարաբաղում, և պետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ: Բայց նախ և առաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին»:


Նա երկու շաբաթ առաջ էր Մոսկվայում բանակցություններ վարում ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Դրանից տասն օր անց Լավրովն ընդունեց Ադրբեջանի արտգործնածարար Մամեդյարովին և համատեղ ասուլիսում հայտարարեց. «Երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են [ղարաբաղյան կարգավորման] վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են»:
Ասուլիսում Նալբանդյանին հարցրել են, թե ինչ առանցքային թեմաների շուրջ են քննարկումներ ընթանում: Նա պատասխանել է. «Գիտեք, սա բանակցային գործընթաց է, եթե կարիքը լիներ, հիմա ներկայացնեինք այն կետերը, որոնք չենք համաձայնվել, էն ժամանակ բանակցությունների իմաստ չէր լինի: Թերթերի միջոցով մենք կբանակցեինք և չէինք էլ հանդիպումներ ունենա»:


«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով նախորդ երկու շաբաթներին ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ՌԴ ինչ-որ նախաձեռնությո՞ւն կա, Նալբանդյանն արձագանքեց. «Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, այն ժամանակ… Մենք երբևէ գաղտնիք չենք պահում մեր հանրությունից և ամեն ինչի մասին բացեիբաց խոսում ենք: Ներկա պահին խոսքը գնում է միայն եռանախագահների այցելության մասին տարածաշրջան: Հայաստանը երբևէ չի հրաժարվել հանդիպումներից թե նախարարների, թե ավելի բարձր մակարդակով: Բայց այդ հանդիպումները պետք է համապատասխան ձևով նախապատրաստվեն»:


Նալբանդյանը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերություններից՝ ներկաներին հիշեցնելով, որ ժամանակին Անկարան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ խախտելով իր պարտավորությունները. «Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորել նաև Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: Եվ հուսով ենք, որ մեկ օր Թուրքիայում էլ նույն մոտեցումը, դիրքորոշումը կունենան և կհարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ երկրների հետ»:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ