Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողան. Մոսկվան կարող է առաջնորդել Ղարաբաղի հարցի կարգավորումը

Էրդողան. Մոսկվան կարող է առաջնորդել Ղարաբաղի հարցի կարգավորումը
12.03.2017 | 17:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո, մասնակցել է ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին:


«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, իր ելույթում, ի շարս այլ հացերի, Էրդողանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, թե որքան ճգնաժամային է իրավիճակը և որքան մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և հավելել՝ իր համոզմամբ, Ռուսաստանը կարող է առաջատարի դերը ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ