Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քաջարանում խոչընդոտել են Արամ Սարգսյանի հանդիպումը

Քաջարանում խոչընդոտել են Արամ Սարգսյանի հանդիպումը
12.03.2017 | 17:42

Արամ Սարգսյանը և «Ելք» դաշինքի այլ անդամներ քարոզարշավի շրջանակներում եղել են Քաջարանում։ Տեսնելով բնակիչների ոգևորվածությունը և դրական վերաբերմունքը` ՀՀԿ-ականները և նրանց սատարող «լավ տղեքը» փորձել են խոչընդոտել Արամ Սարգսյանի հանդիպումների իրականացմանը:


«Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, «Նիվա» մակնիշի մեքենայի մոտ կանգնած մի տղամարդ քաղաքացիներին ձեռքով ուղղորդել է հեռանալ տարածքից: Նրանք սպառնացել են բնակիչներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն «Ելքի» հանրահավաքին:


Ավելի վաղ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ագարակի բնակիչների հետ։
Արամ Սարգսյանը բնակիչներին հորդորել է մերժել ընտրակաշառքը, կոպիտ պատասխանել ընտրակաշառք առաջարկողներին, պաշտպանել բարեկեցիկ հայրենիք ունենալու իրավունքը։

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ