Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նախարարը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից առաջարկվող Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երկաթուղով և լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը:
Նվազեցված սակագների պայմաններում այդ երթուղին՝ ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, բավական մրցունակ է դարձել: Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: