Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքուն «պարզաբանեց»՝ ինչու է խոչընդոտում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացումը

Բաքուն «պարզաբանեց»՝ ինչու է խոչընդոտում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացումը
12.03.2017 | 17:45

Ղարաբաղյան շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը մինչև «օկուպացված հողերից» հայկական Զինված ուժերի դուրսբերումը կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդմանը և հակամարտության ձգձգմանը՝ ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության՝ կազմակերպության Մշտական խորհրդին հղած դիմումում: Բաքուն պնդում է, թե չի կարող գնալ նման քայլի, որը «ամբողջության մեջ հակասում է Մինսկի գործընթացի նպատակներին»:


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «սուբստանտիվ բանակցությունների անցկացման կարևորության մասին» դիմումում, ըստ APA գործակալության, Ադրբեջանի ներկայացուցչությունը նշում է, որ անցյալ տարի կողմերը համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների վերջնականացման շուրջ, ապա շարունակում. «Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ օկուպացված ադրբեջանական տարածքներից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերման առնչությամբ հետաքննության մեխանիզմի վերջնականացումը հետաձգվեց: Երկու հանդիպումների ժամանակ կողմերը համաձայնության եկան հակամարտության համակողմանի կարգավորման բանակցություններ անցկացնելու շուրջ: 2016-ի հուլիսի 20-ին Ադրբեջանը ներկայացրեց առաջարկ՝ ընդլայնել գրասենյակը, եթե մանդատը չի փոխվելու: Ցավոք, հետագայում շփման գծում մենք բախվեցինք ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հետ կապված անընդունելի տարրերի: Չէ՞ որ դա նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատաոճի փոփոխություն, ինչը չի համապատասխանում նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնություններին»:


Արդյունքում, նշում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի առաքելությունը, գրասենյակի ընդլայնման հարցը չի վերջնականացվել. «Հայաստանն էլ սկսել է օգտվել տվյալ իրավիճակից՝ բացատրելու համար սուբստանտիվ բանակցություններից իր խուսափելը»:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ