«Ես նահանջե՞մ, ով ուզում է, թող նահանջի»,- Աբովյանում քարոզարշավից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, թե իշխանական շրջանակներից ստացել է ազդակ նահանջելու, ասաց «ՕՐՕ» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։
«Ես այսօր ժողովրդին, յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով, ասացի, որ իմ պայքարը արդար է, իմ իրավունքների շրջանակներում, մենք պարտավոր ենք դա հասցնել վերջնագծին»,- ասաց նա։ Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին ուղղված խոսքերին՝ «ափսոս էր գեներալը», նախկին նախարարը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում ափսոս էր, ափսոս են նրանք, որոնք ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար, ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են և հետո` շպրտվում»։