Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստեփան Սաֆարյան. «Ազատ դեմոկրատները» մարդկանց կհանի հուսահատության ճիրաններից

Ստեփան Սաֆարյան. «Ազատ դեմոկրատները» մարդկանց կհանի հուսահատության ճիրաններից
12.03.2017 | 17:55

«Ազատ դեմոկրատներից» Երևանի Քանաքեռ- Զեյթուն համայնքում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը հայտարարում է, թե պայքարից չի վախենում, մրցակիցներին էլ կոչ է անում այդ պայքարը քաղաքակիրթ ձևով տանել։

«Որքան էլ նախկին ընտրությունները երբեմն այս ընտրատարածքում աչքի են ընկել ոչ այնքան ցանկալի դրսևորումներով, հույս ունենանք, որ բոլորս կհասկանանք և մեր ընտրողի քվեի նշանակությունը, և մեր ճակատագրի համար դրա վճռորոշ նշանակությունը»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա, «Ազատ դեմոկրատների» ծրագիրը երազանքի ծրագիր է՝ համարձակ է, հավակնոտ և ուղղված է երիտասարդներին։ Ստյոպա Սաֆարյանից բացի, կուսակցությունն այս համայնքում ևս հինգ երիտասարդ թեկնածուների է առաջադրել։ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն ասաց՝ այդպիսով ցանկանում են Ազգային ժողովում մթնոլորտ փոխել։

«Փորձառու Սաֆարյանի հետ համ փորձառություն ձեռք կբերեն, համ, այո, համարձակորեն քայլեր կանեն դեպի Ազգային ժողով: Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ մենք ազատ դեմոկրատներ չենք լինի, եթե երիտասարդությանը չփորձեինք և չբերեինք ԱԺ»,- ասաց Քոքոբելյանը:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ