Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան կարող է տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդների դեմ, եթե իրեն թույլ չտան մտնել երկիր՝ հանրահավաքին մասնակցելու նպատակով։
Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոտերդամում հանրահավաքի, որ երկքաղաքացիություն ունեցող նիդերլանդցիներին համոզի աջակցել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին։ Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբուտալեբը հայտնել էր, որ հանրահավաքը չի կայանա, քանի որ տարածքի սեփականատերը, որտեղ ծրագրված էր հանրահավաքը, թույլ չի տվել։
Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում շեշտել է, որ չնայած Նիդերլանդների արգելքին՝ ինքը մտադիր է մեկնել Ռոտերդամ։ «Եթե Նիդերլանդները չեղարկեն իմ թռիչքի թույլտվությունը, մենք հսկայական պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է նա։ Ռոտերդամի քաղաքապետն ասել է, որ նիդերլանդական իշխանությունները արգելում են ընդամենը Չավուշօղլուի մասնակցությունը քարոզչությանը, այլ ոչ թե նրա մուտքը երկիր։