Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում
12.03.2017 | 17:59

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ մշտապես տեղի են ունենում: Լինում է ժամանակ, երբ այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Չեմ ցանկանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ նման հանդիպում կկայանա մոտ ապագայում: Սակայն մենք հույս ունենք, որ նախագահները շուտով կհանդիպեն»՝ Բաքվում կայացած ասուլիսում ասել է Հոգլանդը: Նրա խոսքով, Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջատար դեր է գրավում:

Հոգլանդը ընդգծել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթերում կան այնպիսի կետեր, որոնցով կոչ է արվում կողմերին ակտիվացնել գործունեությունը վստահության մեծացման հարցում և մշակել նոր քայլեր, որոնք ուղղված կլինեն հակամարտության կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ