Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր պլանը

Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր պլանը
12.03.2017 | 18:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման իր պլանի մանրամասները՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Նախագահն արդեն բազմիցս հասկանալ է տվել, որ նրա փիլիսոփայությունն իր պլանները բացահայտելու մեջ չէ: Նա իր խաղաքարտերն իր մոտ է պահում, որ բանակցային իր ռազմավարությունը հնարավորինս արդյունավետ դարձնի»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ ճեպազրույցի ժամանակ:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ