Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամների մոտ գործընկերների շահերը հաշվի չառնելու գայթակղություն կա

Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ որոշ անդամների մոտ գործընկերների շահերը հաշվի չառնելու գայթակղություն կա
12.03.2017 | 18:01

ՀԱՊԿ-ը պետք է պատշաճ տեղ զբաղեցնի միջազգային կազմակերպությունների համակարգում՝ ասել է Պնախարար Վիգեն Սարգսյանը` ելույթ ունենալով Երևանում «Վալդայ» բանավեճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության պայմաններում» արտագնա նստաշրջանի ժամանակ։ Նախարարի խոսքով Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ, որ ամրագրված է երկկողմ փաստաթղթերով, ՀԱՊԿ համահիմնադիրներից է, միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորման հարցերին։ Նախարարը հիշեցրել է, որ անցած տարի, երբ Հայաստանն էր նախագահում ՀԱՊԿ-ում, ընդունվել է փաստաթուղթ, որը վերաբերում է անվտանգության ռազմավարությանը։ «Հավատում ենք, որ կազմակերպությունը կկարողանա արժանի տեղ զբաղեցնել միջազգային կազմակերպությունների համակարգում»,- ասել է նախարարը։


Նրա խոսքով առայժմ կա խնդիր մասնակից երկրների արտաքին քաղաքական վեկտորների համադրման հարցում ու կա երրորդ հարթակներում գործընկերների շահերը թերանկատելու գայթակղությունը։ «Ձախլիկության մանկական հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում պետք է անցնի»,- նկատել է նախարարը։

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ