Վայոց ձորի Վայք քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանին մոտեցավ մի երեխա և հարցրեց, թե որտեղ է պետք սովորել վարչապետ դառնալու համար: Արբակ Վարդանյանը հարցը տվեց ցածրաձայն, որից հետո Կարեն Կարապետյանը նրան իր կողքին կանգնեցրեց և խնդրեց հարցը բարձրաձայն տալ:
«Դպրոցում, բայց պետք է լավ սովորես… Տեսնո՞ւմ եք հաջորդ վարչապետին, իմ կողքն է կանգնած: Այ հենց Արբակը դառնա վարչապետ, Վայքի սաղ հարցերը լուծելու է»,- ասաց Կարեն Կարապետյանը: Այնուհետև վարչապետը խնդրեց վայքեցիներին մոտ կանգնել իրեն, որ ինքը կարողանա շփվել նրանց հետ, լսել նրանց խնդիրները հետագայում լուծում տալու համար: Նշենք, որ բնակիչները բավականին հեռու էին կանգնած: