Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ղարաբաղյան խնդրի լուծման որոշակի ուղիները պետք է գտնեն Արցախը, Ադրբեջանը ու Հայաստանը

Ղարաբաղյան խնդրի լուծման որոշակի ուղիները պետք է գտնեն Արցախը, Ադրբեջանը ու Հայաստանը
13.03.2017 | 10:57

Ղարաբաղյան խնդրի լուծման որոշակի ուղիները պետք է որոնեն նախ և առաջ Արցախը, Ադրբեջանն ու Հայաստանը։ «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը։ Հարցին, թե ինչ է պետք անել, որ Ադրբեջանը վերջապես հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, Անատոլի Տորկունովը հիշեցրել է, որ կան մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք որոշում են տվյալ հարցի լուծման հնարավոր ուղիները։

«Եվ այսօր, երբ ելույթ ունեցան պաշտպանության նախարարը ու «Վալդայ» ակումբի մյուս գործընկերները՝ բոլորը շեշտում էին, որ ամեն դեպքում այդ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշեց ՄԳԻՄՕ-ի ռեկտորը։ Նա հիշեցրեց, որ դրա համար գործիք ստեղծվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Ես կարծում եմ, որ միայն այդ ուղին կարող է բերել որևէ արդյունքի»,- հավելեց Տորկունովը։ Այն դիտարկմանը, որ Ստեփանակերտը անմիջականորեն չի մասնակցում բանակցային գործընթացին ու նա դա անհրաժեշտ չի համարում, Անատոլի Տորկունովը ասել է. «Այսօր Ստեփանակերտի շահերը ներկայացնում է Երևանը, ինչպես ես հասկանում եմ։ Բայց որպեսզի կողմերը Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին հնարավոր համարեն, պետք է այդ հարցում փոխհամաձայնություն լինի»։

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ