Հունգարիայի Պետական ժողովը ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Յանոշ Ադերին նախագահ է վերընտրել երկրորդ ժամկետով:
Հաղթելու համար երկու թեկնածուներից պահանջվում էր ստանալ պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը: Լիագումար նիստի հեռարձակումն իրականացվում էր հունգարական M-1 հեռուստաալիքով: Պետական բարձրագույն պաշտոնի համար ընտրություններին մասնակցել են երկու թեկնածու՝ «ՖԻԴԵՍ-Հունգարիայի քաղաքացիական միություն» կառավարող կուսակցությունից Յանոշ Ադերը և ձախ ընդդիմությունից թեկնածու՝ նախկին օմբուդսմեն և իրավագետ Լասլո Մայտենյին:
Քվեարկությանը մասնակցել են 199 պատգամավորներից 170-ը: Ադերն ստացել է 131, Մայտենյին՝ 39 ձայն: Հունգարիայի նախագահը ընտրվում Է գաղտնի քվեարկությամբ, եթե թեկնածուներից մեկն առաջին փուլում հավաքում է ձայների երկու երրորդը: Հակառակ դեպքում երկրորդ փուլում ամեն ինչ վճռում է պարզ մեծամասնությունը: