Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստոլտենբերգն Ամստերդամին և Անկարային լարվածությունը թուլացնելու կոչ է արել

Ստոլտենբերգն Ամստերդամին և Անկարային լարվածությունը թուլացնելու կոչ է արել
13.03.2017 | 23:41

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Ամստերդամին և Անկարային երկկողմ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու կոչ է արել:


«Ակտիվ քննարկումները ժողովրդավարության անքակտելի մասն են, բայց նաև փոխադարձ հարգանք է անհրաժեշտ: Ես ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին հարգանքի, հանգստություն պահպանելու, լարվածությունը թուլացնելու կոչ եմ անում»,- ասել է Ստոլտենբերգը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ