ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է Վաշինգտոնում ձնաբքի պատճառով՝ տեղեկացնում է Reuters-ը: Վատ եղանակի մասին հենց Թրամփն է հեռախոսով հաղորդել Մերկելին:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ Թրամփ-Մերկել հանդիպումը կկայանա մարտի 17-ին: The New York Times-ը ավելի վաղ գրել էր, թե Թրամփը փորձելու է նաև Մերկելից խորհուրդ ստանալ՝ ինչպես արդյունավետ աշխատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: