Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ էական վնաս է հասցրել բանակցային գործընթացին և ջանքերը՝ վերականգնել կողմերի միջև վստահությունը, խոսում է բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման մասին,- «Իզվեստիային» ասել է Ս. Սարգսյանը։ Նա նշել է, որ այս տարվա փետրվարին իրավիճակի սրումը ևս մեկ անգամ ցույց տվեց կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համաձայնագրի նկատմամբ հրատապ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը:
«Բաքվում վերջապես պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են նույն լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա»,- ընդգծել է նա։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ պատերազմը այն ճանապարհը չէ, որ լուծելու է խնդիրները և խաղաղության կարելի է գալ միայն երկխոսության միջոցով։ Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «մարդկանց՝ իրենց սեփական ճակատագիրը վերահսկելու իրավունքի հիման վրա»։