Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է 2018-ից հետո իր գործունեության մասին: «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա», ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ լավ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իր գլխավորած կուսակցությունը հաջողության հասնի:
«Եվ այդ պարագայում, վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը», ավելացրել է Սարգսյանը: