Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օլանդն ուզում է հեռանալուց առաջ Ղարաբաղի հարցը լուծել

Օլանդն ուզում է հեռանալուց առաջ Ղարաբաղի հարցը լուծել
14.03.2017 | 20:55

Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը խոսել է Ֆրանսուա Օլանդի ու Սերժ Սարգսյանի բանակցությունների մասին: Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվեցին նաև արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Մուրադ Փափազյանը նշեց, որ հստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները պետք է հարգվեն: «Ինքը ցանկություն է հայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքվեին: Այնուհետև Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ոչ թե յոթ, այլ հինգ: Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թե դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս կազմեն», ասաց նա:


Մուրադ Փափազյանն անդրադարձավ մարտի 14-ին Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիա այցին: Համաձայնեց, որ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանի նախագահն է այցելում Փարիզ: «Ադրբեջանի նախագահը նաև արցախյան հակամարտությանը վերաբերող օրակարգով է գալու Ֆրանսիա: Ֆրանսիան ցանկանում է իր դերը խաղալ, իսկ դրա համար պետք է երկու երկրների ղեկավարների հետ էլ բանակցություններ ունենա, նույնիսկ եթե անգամ մենք մի քիչ նեղված ենք այդ իրականությամբ, պետք է հարգենք Ֆրանսիայի որոշումը», ասաց նա: «Օլանդն իր նախագահության ժամկետը մայիսին կավարտի: Իր խնդիրն է, որ նաև արցախյան հակամարտության լուծումը գտնվի», նշեց Մուրադ Փափազյանը:
Նա նաև կարևորեց Ֆրանսուա Օլանդի խոսքը, որ պետք է պատժվի հարձակվող կողմը: «Ինքը կողմ է, որ սահմանին վերահսկողական մեխանիզմները լինեն, որ իմանան, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը», ասաց նա:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ