Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումն ափսոսանք է հարուցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ մինսկյան համաձայնությունները չեն կատարվում Կիևի պատճառով։
«Կիևը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները տվյալ փաստաթղթի շրջանակներում»,- ասել է Զախարովան՝ հավելելով. «Ռուսաստանի պատասխան արգելքները ևս կգործեն, բայց դա մեր ընտրությունը չէ»։
ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման կապակցությամբ: Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: